Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Չտեսի նման ընկել ենք լիբերալիզմի հետևից

Չտեսի նման ընկել ենք լիբերալիզմի հետևից
06.03.2023 | 05:28

Այն, ինչ տեղի է ունենում պետական-հասարակական մակարդակում (նկատի ունեմ քարուքանդ եղած արժեհամակարգը), երբ ժողովուրդը չգիտի` ինչն է գլխավորը, ինչը` երկրորդականը, ինչը որտեղ է գտնվում իր արժեհամակարգում, նույնը մենք տեսնում ենք ընտանեկան մակարդակում:

Կամ հակառակ կողմից կարելի է սկսել. այն, ինչ միջանձնային մակարդակում է, այնուհետև՝ ընտանեկան մակարդում, նույնը դրսևորվում է պետական ոլորտում; Այնպես որ, զարմանալ պետք չէ, որ այսպիսի ողորմելի վիճակում ենք հայտնվել։ Ամեն ինչ ունի իր պատճառները։Պարսկաստանը հզոր է իր ավանդույթների պահպանմամբ, նույնը Չինաստանը՝ իրենց բազմաթիվ թերություններով հանդերձ։ Իսկ Հայաստանը չտեսի նման ընկել է լիբերալիզմի հետևից, առանց հասկանալու, որ դա քաոսի է հանգեցնում։


Կարինե Հակոբյան

Դիտվել է՝ 10719

Մեկնաբանություններ